National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.08.2006
Պեկին պաշտոնական այցի հրավեր

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Ցզո Սյուելյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի խորացման խնդիրներ: Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Ցզո Սյուելյանը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին փոխանցեց ՉԺՀ խորհրդարանի նախագահ Ու Բանգոյի պաշտոնական այցի հրավերը, նշելով, որ այցը կնպաստի միջխորհրդարանական ու միջպետական հարաբերությունների զարգացմանը:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ընդունելով հրավերը, նշեց, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատվել են բարեկամական լավ հարաբերություններ, որոնց զարգացմանը նպաստում են փոխադարձ այցելությունները: Առաջիկայում Հայաստանում կլինի նաեւ չինական խորհրդարանական պատվիրակություն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ միջկուսակացական հարաբերությունների զարգացման հարցեր` Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության միջեւ: Անդրադարձ եղավ նաեւ Կարս-Ախլքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությանը Չինաստանի մասնակցության հնարավորությանը. ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը դրական գնահատեց Չինաստանի հետաքրքրությունը տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցերով եւ հույս հայտնեց, որ կընտրվի Եվրոպան Արեւելյան Ասիային կապող երկաթուղագծի Հարավային Կովկասով անցնող հատվածի այնպիսի տարբերակ, որն իրապես կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ու բարիդրացիական հարաբերություններին: Պարոն Սյուելյանը խոստացավ հայկական կողմի մտահոգությունը փոխանցել Պեկին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորության այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am